ՏԿԵ նախարարը և Գլենդելի քաղաքապետը քննարկել են ապակենտրոնացված համագործակցությունը![]() 17 սեպտեմբերի 2025 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանի հետ։ Այդ մասին Խուդաթյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Կապան–Գլենդել և Գյումրի–Գլենդել միջքաղաքային համագործակցություններին։ Կողմերը կարևորել են այդ կապերի ակտիվացումն ու դրանց կենսունակության ապահովումը։ Բացի այդ, քննարկվել են քաղաքային ենթակառուցվածքների բարելավման նպատակով գիտելիքի և փորձի փոխանակման հնարավորությունները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |