ՀՀ–ն ու Նիդերլանդները քննարկել են ռազմավարական գործընկերությայն խորացմանն ուղղված քայլերը![]() 18 սեպտեմբերի 2025 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նիդերլանդներ կատարած այցի ընթացքում հանդիպում է անցկացրել այդ երկրի արտաքին գործերի նախարար Դավիդ վան Վելի հետ։ Հանդիպումը մեկնարկել է առանձին զրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով քննարկում՝ պատվիրակությունների մասնակցությամբ։ Միրզոյանը և վան Վելը քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ աշխատանքները, այդ թվում՝ մարտին երկու երկրների միջև ստորագրված համատեղ հռչակագրի կյանքի կոչման միջոցով, հայտնում է ԱԳՆ–ն։ Բարձրաստիճան պաշտոնյաները անդրադարձ են ունեցել նաև տնտեսական ոլորտում համագործակցությանը՝ շեշտադրելով գործարար կապերի ակտիվացման հնարավորությունները՝ զուգահեռաբար պահպանելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Արարատ Միրզոյանը երախտագիտություն է հայտնել Նիդերլանդներին՝ Հայաստանին ցուցաբերվող աջակցությունների, մասնավորապես՝ առևտրային կարողությունների աճին և եվրոպական շուկա դուրս գալուն նպաստող քայլերի համար։ Նա նաև բարձր է գնահատել Համաշխարհային բանկի «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» շրջանակում տրամադրված լրացուցիչ ֆինանսական միջոցները։ «Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Նիդերլանդների հետ փոխգործակցությանը նաև Հայաստան-ԵՄ գործընկերության շրջանակում։ Այս համատեքստում քննարկվել են ԵՄ առկա գործիքակազմի հետևողական կիրառման միջոցով գործընկերության խորացման, ՀՀ դիմակայունության ամրապնդմանն ուղղված քայլերը։ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Նախարար Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ձեռք բերված կարևորագույն համաձայնությունների կապակցությամբ Նիդերլանդների կողմից արտահայտված դիրքորոշման համար, ներկայացրել է դրանց մանրամասները։ Սեպտեմբերի 17-ին, Հաագա քաղաքում, Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի նախագահ Տոմոկո Ականեին և գլխավոր քարտուղար Օսվալդո Ջավալա Գիլերին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկումներ են անցկացրել Հայաստանի և Միջազգային քրեական դատարանի համագործակցության, ինչպես նաև օրենքի գերակայության ամրապնդմանն ու միջազգային իրավական նորմերի պահպանմանն ուղղված համատեղ ջանքերին վերաբերող մի շարք հարցերի շուրջ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |