Փաշինյանը՝ գերիների մասին․ Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք![]() 18 սեպտեմբերի 2025 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Կառավարության սեպտեմբերի 18-ի ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ կապված հայ ռազմագերիների վերադարձի հնարավորության հետ։ «Մենք գործնականում ամենօրյա ռեժիմով այդ թեմայի վրա աշխատում ենք, և քանի դեռ արդյունք չկա, որն ակնհայտ կլինի, որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել, այդ թվում՝ թեմայի խիստ զգայուն լինելու հանգամանքի բերումով»,-ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։ Նա հավելել է, որ այս պահին հանրությանը հայտնի տեղեկատվությունից դուրս այլ բան հրապարակելու հնարավորություն չունի։ «Այն, ինչ գիտեք բոլորդ, դրանից ավելի բան չեմ կարող ասել»,–նշել է նա։ 2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |