ՀՀ հավաքականը առաջընթաց է գրանցել ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում![]() 18 սեպտեմբերի 2025 - 14:17 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը, որտեղ Հայաստանի ազգային հավաքականը 103-րդ տեղում է։ Սա նշանակում է, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը առաջադիմել է 2 հորիզոնականով: Աղյուսակում առաջատարն այս անգամ փոխվել է․ աշխարհի գործող չեմպիոն Արգենտինայի հավաքականը նահանջել է երրորդ հորիզոնական, մինչդեռ առաջին տեղում հայտնվել է Իսպանիան։ Երկրորդ հորիզոնականում Ֆրանսիան է, գրում է Արմենպրեսը։ Տասնյակում ընդգրկվել են նաև Անգլիայի, Պորտուգալիայի, Բրազիլիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Խորվաթիայի և Իտալիայի հավաքականները։ Վերջին հանդիպումներում ՀՀ հավաքականը պարտվել է Պորտուգալիային 0։5 հաշվով, և հաղթել Իռլանդիայի թիմին 2։1 հաշվով։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |