ԱՄՆ վիզան կթանկանա, Green Card-ի համար կսահմանվի վճար![]() 18 սեպտեմբերի 2025 - 14:57 AMT PanARMENIAN.Net - 2025 թվականի հոկտեմբերի 1-ից ԱՄՆ-ի B-1/B-2 (գործնական կամ տուրիստական) վիզայի դիմող Հայաստանի քաղաքացիները, բացի $185 ստանդարտ դիմումավճարից, վիզայի հաստատման դեպքում կվճարեն ևս $250։ Այսպիսով, ընդհանուր արժեքը կկազմի առնվազն $435՝ կախված անհատի դեպքից։ Այս փոփոխության մասին ԱՄՆ դեսպանատունն իրազեկել է՝ պատասխանելով քաղաքացիների հարցերին և ներկայացնելով վիզաների նոր պահանջները, գրում է Factor.am-ը։ ԱՄՆ դեսպանատունը ներկայացրել է նաև մի շարք նոր պահանջներ․ DS-160 դիմումաձևի լրացում․ այն պետք է լրացված և հաստատված լինի համակարգում հարցազրույցից առնվազն երկու ամբողջական աշխատանքային օր առաջ։ Նույն հաստատման համարով պետք է ներկայանալ նաև հարցազրույցին։ Դիմումաձևի փոփոխության սահմանափակում․ այսուհետ DS-160-ի հաստատման համարը հնարավոր չի լինի փոխել առանց հարցազրույցի ամրագրումը չեղարկելու։ Անհամապատասխանության դեպքում հարցազրույցը չի կայանա, և նոր օր ստանալու համար կարող է պահանջվել մի քանի շաբաթ։ Բացի վիզաների թանկացումից, ԱՄՆ Պետքարտուղարությունը նախաձեռնել է սահմանել 1 դոլար վճար Green Card-ի տարեկան վիճակախաղի դիմումների համար։ Նախաձեռնությունը Պետքարտուղարության հյուպատոսական հարցերով բյուրոյինն է։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |