Զախարովա․ ՌԴ–ն կողմ է ՀՀ և Թուրքիայի շուտափույթ հաշտեցմանը![]() 18 սեպտեմբերի 2025 - 18:43 AMT PanARMENIAN.Net - ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպզրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը մշտապես եղել է Հայաստանի և Թուրքիայի միջև շուտափույթ հաշտեցման կողմնակից՝ այն դիտարկելով որպես հարավային Կովկասում հասցեական խաղաղության և կայուն զարգացման կարևոր նախապայման։ Ռուս դիվանագետը հիշեցրել է, որ հայ-թուրքական բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարին Մոսկվայում, հայտնում է Sputnik Արմենիան։ «Պատրաստ ենք հետագայում ևս աջակցել ջանքերին, այդ թվում ՝ «3+3» ձևաչափի շրջանակներում։ Ակնկալում ենք, որ Անկարայի և Երևանի միջև պայմանավորվածությունների մշակման ժամանակ հաշվի կառնվեն առկա իրողություններն ու Հարավային Կովկասի հարևանների շահերը»,- նշել է նա։ Դրա համար, դիվանագետի խոսքով, կարևոր է բացառել արտաքին խաղացողների ապակառուցողական միջամտությունն այս բարդ բանակցային գործընթացին։ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022 թվականի հունվարի 14-ին Մոսկվայում։ Սույն թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստան էր այցելել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |