«Պատիվ ունեմի» անդամները հանդիպել են Բագրատյանի, այլ քաղգործիչների հետ![]() 19 սեպտեմբերի 2025 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են մի շարք քաղաքական գործիչների հետ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայկ Մամիջյանը։ Քննարկումն անցկացվել է խորհրդարանական լսումներին ընդառաջ։ «Այսօր, Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախաձեռնած լսումների նախապատրաստական աշխատանքների շրջանակներում, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, քարտուղար Տիգրան Աբրահամյանը և պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել են Հրանտ Բագրատյանի, Արամ Գասպարի Սարգսյանի և «Միասին» շարժման մի շարք ներկայացուցիչների հետ»,–ասվում է գրառման մեջ։ Ավելի վաղ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարել էր, որ ընդդիմությունը պատրաստվում է վարչապետին անվստահություն հայտնելու մասին նախաձեռնություն ներկայացնել և այդ նպատակով կազմակերպել հանդիպումներ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |