Թրամփը կրկին շփոթել է Հայաստանն Ալբանիայի հետ![]() 19 սեպտեմբերի 2025 - 11:13 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին շփոթել է Հայաստանն Ալբանիայի հետ՝ խոսելով Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Նա ասել է այդ մասին Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսում։ Նա նաև աղավաղել է Ադրբեջանի անվանումը։ «Մենք, օրինակ, ապահովեցինք Աբրբեջանի և Ալբանիայի միջև կարգավորումը», -ասել է նա՝ հավելելով, որ այդ հակամարտությունն «շարունակվում է արդեն երկար տարիներ», հայտնում է ՏԱՍՍ–ը։ Սեպտեմբերի 12-ին ԱՄՆ ղեկավարը նմանատիպ սխալ էր թույլ տվել նաև Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ ԱՄՆ նախագահը նման սխալ էր թույլ տվել նաև օգոստոսին՝ ամերիկացի լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում։ Թրամփը մանրամասներ է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Սպիտակ տանը կայացած բանակցություններից։ «Նրանք սկսեցին երկու կողմերում Օվալաձև աշխատասենյակում՝ այնքան հեռու, որ ես նույնիսկ չէի պատկերացնում, թե կարելի է այդքան հեռու լինել։ Եվ մինչ մենք միասին էինք մի ամբողջ ժամ, նրանք ավելի ու ավելի մերձեցան, և զրույցի ավարտին մենք բոլորով գրկախառնվեցինք», — նշել է նա գրում է Minval.az–ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 18–ի ճեպազրույցում, անդրադառնալով Դոնալդ Թրամփի կողմից Հայաստանը որպես Ալբանիա ներկայացնելուն, ասել է, որ ցանկացած մարդ և երկրի ղեկավար իր վրիպակներն ըստ պատեհության ուղղում է և ԱՄն նախագահը դա արդեն իսկ արել է, այդ թվում՝ իր թվիթերյան վերջին գրառման մեջ։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |