Կոստանյան․ Թատերականի շենքի նկարազարդումը համաձայնեցված չի եղել՝ պետք է մաքրել![]() 19 սեպտեմբերի 2025 - 17:04 AMT PanARMENIAN.Net - Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքի նկարազարդումը Երևանի քաղաքապետարանի հետ համաձայնեցված չի եղել։ Այդ մասին ասել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը, տեղեկացնում է Radar Armenia-ն։ «Քաղաքապետարանի դիրքորոշումն է, որ այդ նկարազարդումները պետք է մաքրվեն»,- նշել է նա։ Oրերս նկարազարդել էինԵրևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի շենքը, ինչը համացանցում մեծ դժգոհության տեղիք էր տվել։ Նկարազարդումն, ի տարբերություն մյուս շենքերի, արվել է տուֆի վրա։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |