Միրզոյանն Օմտզիխտին Երախտագիտության մեդալ է հանձնել![]() 19 սեպտեմբերի 2025 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Նիդերլանդների Հաագա քաղաքում հանդիպում է ունեցել այդ երկրի Ներկայացուցիչների պալատի նախկին անդամ Պիտեր Հերման Օմտզիխտի հետ։ Միրզոյանը Պիտեր Օմտզիխտին է հանձնել Երախտագիտության մեդալ, որը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից նրան շնորհված է Հայաստանի և Նիդերլանդների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրած ավանդի համար։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդեռլանդների միջև զարգացող ռազմավարական գործընկերության օրակարգին առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային զարգացումների։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |