Խալաթյանը չի վերցնի մանդատը․ Մանուկյանին ԱԺ–ում կփոխարինի Մեղրայնը![]() 19 սեպտեմբերի 2025 - 17:52 AMT PanARMENIAN.Net - «Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակով առաջադրված պատգամավորի թեկնածու, լրագրող Հայկ Խալաթյանը հայտարարել է, որ որոշել է հրաժարվել մանդատից և շարունակել իր գործունեությունը մեդիա ոլորտում։ «Տեղեկացա, որ պատգամավոր Արեգնազ Մանուկյանը որոշել է վայր դնել իր մանդատը։ Ըստ ցուցակի հաջորդը ես եմ։ Սակայն երկար մտածելուց հետո որոշում եմ կայացրել հրաժարվել մանդատից և շարունակել իմ գործունեությունը մեդիա ոլորտում՝ որպես խմբագիր և լրագրող։ Իմ որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ մանդատը ստանալու դեպքում ստիպված կլինեմ դադարեցնել մասնագիտական աշխատանքս։ Հաշվի առնելով Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը և առաջիկա ընտրությունները, գտնում եմ, որ այս փուլում ավելի նպատակահարմար է մնալ տեղեկատվական դաշտում՝ շարունակելով ծառայել հանրությանը՝ փաստերի, վերլուծության և հրապարակային խոսքի միջոցով։ Համոզված եմ, որ այն գործընկերս, ով կվերցնի մանդատը, ոչ պակաս պատասխանատվությամբ և նվիրումով կներգրավվի մեր պայքարում՝ արժանապատիվ և ազատ հայրենիքի համար։ Հավաստում եմ, որ շարունակելու եմ իմ քաղաքական պայքարը նույն եռանդով և մնալու եմ «Հայաստան» դաշինքի ու նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի աջակից։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացել են ինձ, աջակցել են, պայքարել են կողքիս։ Ձեր վստահությունը իմ ամենամեծ պարտավորությունն է»,- գրել է նա իր էջում։ «Հայաստան» դաշինքի ցուցակով Հայկ Խալաթյանից հետո ցուցակում հաջորդում է ՀՅԴ անդամ Պետրոս Մեղրյանն է, որին էլ կանցնի Մանուկյանի մանդատը, հայտնում է Yerkir.am-ը։ Պետրոս Մեղրյանը ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ է, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի եղբայրը։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը վայր է դրելպատգամավորական մանդատը։Արեգնազ Մանուկյանը հայտնել է, որիր որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ անդամակցելու է Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանին», որը կուսակցություն դառնալու հայտ է ներկայացրել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |