Փոխվարչապետ․ Լիահույս եմ, որ մեր նոր օրակարգը Բրյուսելում կարժանանա ՀՀ–ԵՄ խորհրդի հավանությանը![]() 19 սեպտեմբերի 2025 - 18:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ վերջին տարիներին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունները ձեռք են բերել նոր խորություն և որակ՝ ընդգրկելով նաև քաղաքական ու անվտանգության երկխոսություն։ Այդ մասին հայտարարել է «Լիահույս եմ, որ մեր նոր օրակարգն այս տարի Բրյուսելում կայանալիք Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի հավանությանը կարժանանա: Վստահ եմ, որ այս գործընթացը կնպաստի մեր հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների առաջընթացին»,- ասել է նա, հայտնում է 1lurer.am-ը։ Մհեր Գրիգորյանը հավելել է, որ շարունակվելու են հետևողական քայլեր՝ ուղղված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրագործմանը։ Նա կարևորել է ԵՄ-ի առաջատար փորձի տեղայնացումը՝ որպես բարեփոխումների գործընթացի առանցքային բաղադրիչ։ «Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանի Կառավարությունը բարձր է գնահատում ԵՄ-ի շարունակական աջակցությունը: ԵՄ-ն վստահելի գործընկեր է մեր երկրի սոցիալ-տնտեսական դիմակայունության ամրապնդման, ինստիտուցիոնալ բարեփոխումների և տարածաշրջանային կայունության ամրապնդման ճանապարհին: Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային կապակցվածության օրակարգին»,- ասել է նա։ Մարտի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագծին։ Հայաստանի կառավարությունը հունվարի 9-ին հավանություն էր տվել Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին, որը ներկայացրել էր «Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնությունը։ Սակայն ԵՄ-ն դեռևս պաշտոնական հրավեր չի ուղղել Հայաստանին՝ անդամակցության վերաբերյալ, իսկ ընդդիմադիր ուժերը փաստաթուղթը անվանել են իրավական առումով անհեթեթ։ ՀՀ նախագահը ստորագրել է օրենքը։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը ևս հայտարարել է, որ Հայաստանը չի կարող «նստել երկու աթոռի վրա» և ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |