Մալխաս Ամոյանը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն![]() 20 սեպտեմբերի 2025 - 10:10 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն և Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը դարձել է աշխարհի կրկնակի չեմպիոն: Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցել է Ճապոնիան ներկայացնող, 2024 թվականի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Նաո Կուսակայի հետ ու վստահ հաղթանակ է տարել 10:1 հաշվով, հայտնում է Արմենպրեսը։ Մալխաս Ամոյանը հանդիսանում է Փարիզ-2024-ի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը վաստակել է 2022, 2023, 2024 և 2025 թվականներին, իսկ աշխարհի առաջնությունում իր առաջին ոսկին նվաճել է 2021 թվականին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |