Երեք հայ բռնցքամարտիկ կպայքարի միջազգային մրցաշարի ոսկու համար

Երեք հայ բռնցքամարտիկ կպայքարի միջազգային մրցաշարի ոսկու համար

PanARMENIAN.Net - Մուհամեդ Ումախանովի անվան միջազգային մրցաշարի շրջանակում, որը անցկացվում է Կասպիյսկ քաղաքում, Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականից 3 բռնցքամարտիկ դուրս է եկել եզրափակիչ, տեղեկացնում է Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան։

Ռուդիկ Մկրտչյանի և Ռոբերտ Պետրոսյանի գլխավորությամբ մրցավայր մեկնած հայկական հավաքականից եզրափակիչ փուլ են անցել՝ 63.5 կգ քաշային Մանվել Պետրոսյանը, 71 կգ քաշային Հարություն Հակոբկոխյանը և 75 կգ քաշային Մարատ Միքայելյանը։

Կիսաեզրափակիչում Պետրոսյանը հաղթել է Ուզբեկստանը ներկայացնող մարզիկին, Հակոբկոխյանը՝ Վենեսուելայի, իսկ Միքայելյանը՝ Ռուսաստանի ներկայացուցիչին։

Մրցաշարի եզրափակիչ մենամարտերը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 20-ին։

Հայկական ընտրանին մասնակցում է մրցաշարին Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի նախաձեռնությամբ։ Մրցաշարը նաև ծառայել է որպես նախապատրաստական փուլ՝ նոյեմբերին Երևանում կայանալիք մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությանը։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---