Փաշինյանը վերընտրվել է ՔՊ վարչության նախագահ. Սասունյանն ու Փամբուխչյանը դուրս են մնացել վարչության կազմից![]() 22 սեպտեմբերի 2025 - 11:36 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 20-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովի շրջանակում անցկացվել են վարչության, վարչության նախագահի և վերահսկող հանձնաժողովի ընտրություններ։ Կուսակցությունը հրապարակել է ընտրությունների վերջնական արդյունքները, ըստ որի՝ վարչության նախագահի պաշտոնում ընտրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 758 ձայնով։ Վարչության նոր կազմից դուրս են մնացել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը և Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը։ Վարչության կազմում ընդգրկվել են հետևյալ 20 անդամները.
Վերահսկող հանձնաժողովի կազմում ընտրվել են՝ Լևոնյան Լևոն Գագիկի – 585, Մանուկյան Վազգեն Համազասպի – 432, Խաչատրյան Միքայել Արմենի – 417, Վարդանյան Արաքսյա Պողոսի – 396, Կոտոլյան Արմեն Աշոտի – 338, Հարությունյան Քնարիկ Համլետի – 329, Սինորյան Նատալի Արամի – 309։ Ընտրությունների արդյունքների բողոքարկման համար սահմանված է եղել քվեաթերթիկների նախնական էլեկտրոնային հաշվարկից հետո 24 ժամ։ Սահմանված ժամկետում բողոքարկման դիմումներ չեն ստացվել։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |