Պապիկյան․ ՊՆ–ն խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից![]() 22 սեպտեմբերի 2025 - 15:21 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 22-ին Երևանում մեկնարկած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը մշտապես ստանում է մասնագիտացված խորհրդատվական աջակցություն Ֆրանսիայից և ԱՄՆ-ից։ Նրա խոսքով, մի շարք ուղղություններով համակարգված աջակցություն է ցուցաբերում նաև Հունաստանը։ Պապիկյանը նշել է․ «Այս փուլում այդ ուղղության առաջնային ջանքերը կենտրոնացվել են նոր մոդելով և չափորոշիչներով ռազմավարական փաստաթղթերի մշակման, Զինված ուժերի կառուցվածքի և կառավարման համակարգի արդիականացման, կրթական և ուսումնավարժական կարողությունների զարգացման և այլ ուղղությունների վրա», հայտնում է Sputnik Արմենիան։ Նախարարի խոսքով՝ Հայաստանը նշանակալի ներդրումներ է կատարում նաև Զինված ուժերի համալրմանը արդիական սպառազինությամբ և տեխնիկայով, ինչը հնարավոր է դարձել շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ կառավարության վարած քաղաքականության շնորհիվ։ «ԶՈւ-ի կերպափոխումը և ժամանակակից չափորոշիչների ներդրումն իրականացվում են ոչ միայն արդիական զինված ուժեր ունենալու, այլև գործընկեր երկրների զինված ուժերի հետ փոխգործակցության մակարդակի հասնելու նպատակով»,– շարունակել է Պապիկյանը։ Երևանում ընթացող «Հայաստանն ու Հարավային Կովկասը փոփոխվող աշխարհում․ ամրապնդելով ժողովրդավարությունն ու տարածաշրջանային անվտանգությունը» խորագրով սեմինարին մասնակցում են նաև պատվիրակներ Ադրբեջանից և Թուրքիայից։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |