Դիլիջանի թունելը 3 գիշեր փակ կլինի երթևեկության համար

Դիլիջանի թունելը 3 գիշեր փակ կլինի երթևեկության համար

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-24-ը ներառյալ, ամեն գիշեր՝ ժամը 21։00-ից մինչև առավոտյան 06։00-ն, Դիլիջանի թունելով երթևեկությունը կդադարեցվի, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Սահմանափակումը պայմանավորված է գծանշման աշխատանքների իրականացմամբ։

Թունելի փակման ընթացքում մինչև 7 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլները երթևեկությունը կարող են իրականացնել Սեմյոնովկա բնակավայրով։ Սակայն 7 տոննայից ավել զանգված ունեցող և կցորդով ծանր տրանսպորտային միջոցների համար նշված շրջանցիկ ճանապարհը փակ կմնա ամբողջությամբ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---