2025-ի առաջին կիսամյակում ՀՀ պետպարտքն աճել է՝ հասնելով $13.8 մլրդ-ի![]() 22 սեպտեմբերի 2025 - 18:48 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պետական պարտքը 2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կազմել է 5 տրիլիոն 323 միլիարդ դրամ կամ 13 միլիարդ 852 միլիոն դոլար: Այդ մասին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ ներկայացնելով պետական բյուջեի կատարման ընթացքը։ Նրա փոխանցմամբ՝ պետական պարտքը նախորդ տարվա համեմատ աճել է 4.5 տոկոսով, իսկ դոլարով արտահայտված՝ 7.9 տոկոսով։ Այս տարբերությունը պայմանավորված է դոլարի փոխարժեքի փոփոխությամբ՝ հաշվի առնելով, որ 2024 թվականի ավարտին 1 դոլարը կազմել է 396.6 դրամ, իսկ 2025 թվականի հունիսի 30-ի դրությամբ՝ 384.3 դրամ, գրում է Auroranews.am-ը։ Ըստ ներկայացված տվյալների՝ կառավարության պարտքն աճել է 4.8 տոկոսով, մինչդեռ Կենտրոնական բանկի պարտքը նվազել է 2.2 տոկոսով։ Նախարարի հավաստմամբ՝ պետական պարտքի նոմինալ արժեքը դրամով կազմել է 5 տրիլիոն 323 միլիարդ, իսկ դոլարով՝ 13 միլիարդ 852 միլիոն։ Նա նշել է, որ կառավարական պարտքի ռիսկերն առայժմ մնում են ուղենիշային սահմաններում։ 2025-ի առաջին կիսամյակում միջին կշռված տոկոսադրույքը պահպանվել է 2024 թվականի ավարտի մակարդակում՝ հասնելով 7.2 տոկոսի։ Պարտքի կառուցվածքում ներքին պարտքը գերակշռել է՝ հասնելով 52 տոկոսի, իսկ արտաքին պարտքը կազմել է մնացած 48 տոկոսը։ Դրամային պարտքի տեսակարար կշիռը եղել է 51 տոկոս՝ արտարժութայինի 49 տոկոսի դիմաց։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |