Փաշինյան․ 2018-ից հետո ՀՀ–ում համակարգային կոռուպցիա գոյություն չունի![]() 23 սեպտեմբերի 2025 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Երևանում անցկացվող Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018-ից հետո ՀՀ–ում համակարգային կոռուպցիա գոյություն չունի։ Նա հավելել է, որ կոռուպցիայի դեմ իրենց հետևողական պայքարը հաճախ օգտագործվում է իշխանության դեմ, հայտնում է 1lurer.am-ը։ «Հայաստանում նման բան չի եղել, որ գործող նախարարը որպես մեղադրյալ ներգրավվի, որ Քաղաքաշինության կոմիտեի գործող ղեկավարը ձերբակալվի կաշառքով, էլ չեմ ասում՝ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ: Չի կարելի կոռուպցիայի դեմ պայքարն օգտագործել մեր դեմ. դա անազնիվ բան է: Էլ չեմ ասում, որ չի կարելի երկու վերնագրով մարդկանց կախաղաններ ենք հանում հրապարակումներում: Տենց ո՞նց կլինի: Բա դա ժողովրդավարությո՞ւն է, ժողովրդավարությունն այդպե՞ս է»,–ասել է նա։ Փաշինյանը նաև շեշտել է, որ եթե համակարգային կոռուպցիա լիներ, բոլոր կոռուպցիոն դեպքերից նա իր փայը պետք է ունենար: «Ես չեմ կարող ձեզ հարցնել՝ ունե՞մ փայ, թե չունեմ, որովհետև ես գիտեմ՝ ունե՞մ փայ, թե՞ չունեմ: Եվ ես ձեզ ասում եմ՝ չկա, չի եղել և չի լինելու համակարգային կոռուպցիա Հայաստանում»,–ասել է նա։ Վերջում վարչապետը նշել է, որ թեև համակարգային կոռուպցիան վերացել է, առանձին կոռուպցիոն երևույթներ, ցավոք, կան աշխարհի շատ երկրներում։ «Իսկ կոռուպցիա, կոռուպցիոն ինչ-որ դրսևորումներ, ցավոք, աշխարհի շատ երկրներում կան: Գնումների համակարգը ինչքան էլ լավարկում ենք, անընդհատ պրոբլեմներ են ի հայտ գալիս»,- ասել է նա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |