ԿԳՄՍ նախարարը կրկին այցելել է Ծիծեռնակաբերդ, ծանոթացել կատարվող աշխատանքներին![]() 23 սեպտեմբերի 2025 - 17:34 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական անգամ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և Թանգարան-ինստիտուտ՝ ծանոթանալու այնտեղ իրականացվող հիմնանորոգման ընթացքին։ Նրան ուղեկցել է նախարարության գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը։ Անդրեասյանը մանրամասն տեղեկացել է առկա խնդիրների մասին և կարևորել մասնագիտական հանրույթի ներգրավվածությունը՝ հուշարձանային համալիրի վերակառուցումն ու բարեկարգումը պատշաճ մակարդակով ապահովելու համար։ Նա նաև ընդգծել է մասնագետների հետևողական ջանքերի անհրաժեշտությունը՝ երաշխավորելու, որ աշխատանքները կատարվեն բարձր որակով և սահմանված ժամկետներում։ Նախարարը նման այց էր կատարել նաև սեպտեմբերի 16–ին։ Կպալառու կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել էին շինարարության ընթացքը՝ նշելով, որ մույթերի նորոգման աշխատանքներն ընթանում են ըստ հաստատված նախագծային լուծումների: Ավելի վաղ պատմաբան Հայկ Դեմոյանը հայտարարել էր, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում իրականացվող հիմնանորոգման աշխատանքներն անդառնալի վնաս են հասցրել հուշարձանին։ Իշխանությունները վերանորոգման հիմնական պատճառը ջրահեռացման խնդիրն են նշել. անպատշաճ ոռոգման դեպքում ջուրը կարող է ներթափանցել հուշարձանի տարածք, սակայն Դեմոյանը պնդում է, որ դա չի պահանջում արտաքին երեսպատման քանդում։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |