ԴՕԿ․ Վարդան Ղուկասյանը դեռ անազատության մեջ է՝ տարածվող կադրերը հին են![]() 23 սեպտեմբերի 2025 - 17:46 AMT PanARMENIAN.Net - ԴՕԿ կուսակցությունը հաղորդագրություն է տարածել, արձագանքելով համացանցում շրջանառվող տեսանյութին, որտեղ Վարդան Ղուկասյանն ասում է՝ վերադարձել է իր նախկին ապրելավայր ու սուրճ է խմում ԱՄՆ-ում։ Նշվում է, որ տարածվող տեսանյութը հին է։ «Համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ երևում է Վարդան Ղուկասյանը, իրականում նոր չէ․ այն նկարահանվել է մեկ տարի առաջ։ Խնդրում ենք բոլոր լրատվական հարթակներին և օգտատերերին հրապարակելիս պարտադիր նշել, որ տեսանյութը հին է։ Սա անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ չմոլորվեն և փաստերը ճիշտ ընկալվեն»,–ասվում է գրառման մեջ։ Կուսակցությունը շեշտել է, որ սեպտեմբերի 12-ը եղել է միայն այն ժամկետը, որը դատավորը սահմանել էր կողմերի համար՝ գրավոր դիրքորոշումներ ներկայացնելու նպատակով։ «Սեպտեմբերի 12-ը միայն այն ժամկետն էր, որը դատավորը տվել էր կողմերին՝ գրավոր դիրքորոշումներ ներկայացնելու համար։ Դատավճիռը որոշում և հրապարակում է միայն դատարանը, և դրա օրը նախապես որևէ մեկը չի կարող ասել։ Այս պահին վճիռ չկա։ Երբ այն լինի, մենք անմիջապես կհայտնենք»,–ասվում է հայտարարության մեջ։ ԱՄՆ Մաքսային և միգրացիայի վարչության տեղեկությունների համաձայն՝ Ղուկասյանը ձերբակալվել է փետրվարի 20-ին՝ միգրացիոն կանոնների խախտման համար։ Ըստ ամերիկյան կողմի՝ նա 2022 թվականի փետրվարի 19-ին մուտք է գործել Միացյալ Նահանգներ, սակայն չի լքել երկիրը նախատեսված ժամկետում։ Բացի միգրացիոն կարգի խախտումից, դատարանը պետք է քննի նաև Հայաստանի գլխավոր դատախազության 2023 թվականին ներկայացրած միջնորդությունը՝ Ղուկասյանին արտահանձնելու վերաբերյալ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |