Ադրբեջանը սպառնում է փոխել իր դիրքորոշումը ղարաբաղյան հարցում 9 հունիսի 2009 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Ո'չ Պրահայում, ո'չ Սանկտ Պետերբուրգում չեն եղել մեր կողմից սպասված եւ համանախագահների խոստացած առաջխաղացումները: Այդ մասին հայտարարել է Նախագահի վարչակազմի միջազգային կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նրա խոսքերով, եթե բանակցությունները շարունակվեն նման ձեւով, եթե ոչ մի առաջխաղացում չլինի, Ադրբեջանը կարող է փոխել իր դիրքորոշումը:«Չնայած նրան, որ սանկտ-պետերբուրգյան հանդիպման ժամանակ տերն ու միջնորդը եղել է Ռուսաստանը, եւ այդ հանդիպումը պետք է որոշակի առումով տարբերվեր փարիզյան հանդիպումից, սակայն ոչ մի լուրջ տարբերություն չի եղել նաեւ այստեղ», - ասել է Մամեդովը: Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ոչ մի առաջընթաց չկա: Սակայն չբացառելով հուլիսին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հերթական հանդիպման հնարավորությունը` Նովրուզ Մամեդովը նշել է, որ այդ հանդիպումը եւս կարող է տեղի ունենալ Ռուսաստանում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |