Հայաստանի նախագահը կմասնակցի ՀԱՊԿ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին 9 հունիսի 2009 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 14-ին Մոսկվայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) պետությունների ղեկավարների հանդիպմանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանը:ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովի ժամանակ ծրագրվում է քննարկել Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) ստեղծման համար նորմատիվային հիմքի հարցը: Ինչպես նախկինում հաղորդել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, Կազմակերպության հերթական գագաթնաժողովի համար արդեն նախապատրաստվել է փաստաթղթերի փաթեթ: Դրանց թվում են ԱԱՀՈՒ-ի վերաբերյալ համաձայնագիրը, հրամանատարության, ուժերի վարքագծի կանոնների հարցերին առնչվող հավելումներ եւ այլ փաստաթղթեր: ԱԱՀՈՒ-ի ստեղծման մասին որոշումը ՀԱՊԿ պետությունների ղեկավարները կայացրել էին 2009 թվականի փետրվարի 4-ին Մոսկվայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |