Փաշինյանը մեկնել է Մոսկվա![]() 25 սեպտեմբերի 2025 - 10:20 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Սեպտեմբերի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։ Սեպտեմբերի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենալու Գլոբալ ատոմային համաժողովում, որը նվիրված է Ռուսաստանի ատոմային արդյունաբերության 80-ամյակին։ Մասնակիցների թվում են նաև Միջազգային ատոմային էներգիայի գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մյանմայի ժամանակավոր նախագահ Մին Աուն Հլայնը և Եթովպիայի վարչապետ Աբի Ահմեդը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |