Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են նոր ատոմակայանի կառուցման առաջարկները![]() 25 սեպտեմբերի 2025 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում անդրադարձ է արվել Հայաստանի էներգետիկ ոլորտում ռազմավարական նշանակության ծրագրերի ընթացքին։ Քննարկման առանցքում եղել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկները՝ ընդգծելով դրանց տեխնիկական բնութագրերը, ֆինանսական հնարավորությունները և անվտանգության ապահովման մոտեցումները։ Խորհրդակցությանը մասնակից պաշտոնյաներն ու մասնագետները ներկայացրել են համագործակցության տարբեր ուղիներ միջազգային գործընկերների և կազմակերպությունների հետ՝ շոշափելով նաև ֆինանսավորման կառուցվածքները, տեխնոլոգիական լուծումները և նախագծի իրականացման հնարավոր ժամկետները։ Վարչապետը կարևորել է առաջարկված ուղղություններով հետևողական աշխատանքը՝ հաշվի առնելով խորհրդակցության ընթացքում ներկայացված կարծիքներն ու դիտարկումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Սեպտեմբերի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի «Համաշխարհային ատոմային շաբաթ» խորագրով համաժողովին: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |