Իրանն աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղությանը![]() 25 սեպտեմբերի 2025 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Թեհրանն աջակցում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության հաստատմանը։ Այդ մասին նա ասել է իր ելույթում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանի ժամանակ, հայտնում է APA-ն։ «Իրանը աջակցում է խաղաղությանն ու կայունությանը։ Մենք հավատում ենք, որ տարածաշրջանի և աշխարհի ապագան պետք է կառուցվի համագործակցության, վստահության և փոխադարձ զարգացման հիման վրա։ Այս համատեքստում Իրանը աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացին»,–ասել է նա։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։ Photo. AFP
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |