Քննարկվել են ՀՀ և Ավստրիայի հարաբերությունների դինամիկ զարգացմանն ուղղված նախաձեռնությունները![]() 25 սեպտեմբերի 2025 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում կայացած հանդիպման ընթացքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ավստրիայի եվրոպական և միջազգային հարցերի դաշնային նախարար Բեատե Մայնլ-Ռայզինգերի հետ հանդիպմանը քննարկել է ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման գործընթացի հեռանկարները։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ հարաբերությունների դինամիկ զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։ Միրզոյանը բարձր գնահատական է տվել Ավստրիայի կողմից տարբեր ծրագրերին ցուցաբերվող աջակցությանը՝ առանձնացնելով մարդկանց միջև կապերի ամրապնդման և հայկական շուկայի միջազգային հասանելիության ընդլայնման ուղղությամբ տարվող հետևողական աշխատանքները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին առկա մարտահրավերների հաղթահարման համար նախատեսված համատեղ գործողությունների և համագործակցության հնարավորություններն ու գործիքակազմը։ Կողմերը անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին, ինչպես նաև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հնարավորություններին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |