Նախարար․ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը 2026–ի վերջում կանխատեսվում է 53.5%![]() 25 սեպտեմբերի 2025 - 14:56 AMT PanARMENIAN.Net - Կառավարության նիստի ընթացքում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտնել է, որ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով համախառն ներքին արդյունքը կանխատեսվել է 11 տրիլիոն 933 միլիարդ դրամ՝ 5.4 տոկոս տնտեսական աճի և 3 տոկոս ՀՆԱ-ի դեֆլատորի պարագայում։ Նրա խոսքով, կառավարական պարտքի և ՀՆԱ հարաբերակցությունը 2026 թվականի ավարտին կանխատեսվում է 53.5 տոկոս, հայտնում է Panorama.am-ը։ Օրենքով սահմանված առավելագույն շեմը կազմում է 60 տոկոս։ «Բյուջեի նախագծով ՀՆԱ-ն կանխատեսվել է 11 տրիլիոն 933 մլրդ դրամ, տնտեսական աճը՝ 5.4 %, ՀՆԱ-ի դեֆլատորը 3%։ Պետական բյուջեի եկամուտները 3.9 տրիլին դրամ, որից հարկային եկամուտները՝ 2.9 տրիլիոն»,- ասել է նա։ Նախարարը նշել է, որ նախատեսվում է հարկեր/ՀՆԱ հարաբերակցության աճ՝ սպասվողի համեմատ 0.4 տոկոսային կետով։ Միևնույն ժամանակ, 2024-ի նկատմամբ այդ աճը գնահատվել է 1 տոկոսային կետ։ «Պետական բյուջեի ծախսերը նախատեսում են 3.6 տրիլիոն դրամ, որից 704 մլրդ դրամը կապիտալ ծախսերի գծով»,- ասել է Հովհաննիսյանը և տեղեկացրեց, որ բյուջեի պակասուրդը նախատեսվում է 538 միլիարդ դրամ՝ համախառն ներքին արդյունքի 4.5 տոկոսը։ Այս ցուցանիշը նվազել է նախորդ տարվա՝ 2025-ի 5.5 տոկոսից։ Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծին: ՀՀ Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |