Առաքելյան․ Զերծ կմնանք ծայրահեղ քաղաքական շահարկումներից![]() 25 սեպտեմբերի 2025 - 18:55 AMT PanARMENIAN.Net - «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը՝ Փարաքարի մշակույթի տան մոտ, որտեղ անցկացվում էր սեպտեմբերի 23-ին սպանված Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի հոգեհանգստի արարողությունը, ասել է, որ իշխանությունների և իրավապահների շահերից է բխում, որ Մերձավանում տեղի ունեցած սպանությունը հնարավորինս շուտ բացահայտվի։ Անդրադառնալով ենթադրյալ քաղաքական շարժառիթներին՝ նա ասել է․ «Զերծ կմնանք ծայրահեղ քաղաքական շահարկումներից առնվազն հիմա։ Իրավապահ համակարգի և իշխանությունների պատասխանատվությունը նաև կայանում է նրանում, որ հնարավորինս արագ բացահայտեն այս սպանությունը և դրանով փարատեն որևէ կասկած, մտահոգություն և դրանից բխող ծայրահեղ դրսևորումներ», հայտնում է Sputnik Արմենիան։ Նա հիշեցրել է, որ սպանության զոհ է դարձել ոչ միայն Վալոդյա Գրիգորյանը, այլև նրա ընկերը՝ ՀՀ ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանը, ինչը պարտավորեցնող հանգամանք է իրավապահների համար։ Ըստ Առաքելյանի՝ ոստիկանությունը պետք է բարձր պատասխանատվությամբ մոտենա նաև այս կողմին։ Ի պատասխան այն հարցին՝ արդյոք իրավապահ համակարգը մեղավորություն կրո՞ւմ է կատարվածի համար, Առաքելյանը նշել է, որ համակարգն ունի պատասխանատվություն հանցագործությունների կանխման գործում։ Նա ընդգծել է, որ երկրում ապօրինի զենքի լայն շրջանառությունը մնում է առանց պատշաճ հակազդման։ Սեպտեմբերի 23-ի երեկոյան, Մերձավանում՝ Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան բակում, դիմակավորված և ձեռնոցներ կրող անձը մոտեցել է երեք անձանց, կրակահերթ արձակել և փախել։ Կրակոցների հետևանքով զոհվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի գտնվել։ Վիրավորվել է նաև Արծրուն Գալստյանը, ում կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։ Վալոդյա Գրիգորյանը 42 տարեկան էր, ուներ չորս զավակ։ Նա ընտրվել էր Փարաքարի համայնքապետ 2025 թվականի մարտի 30-ի արտահերթ ընտրություններով՝ գլխավորելով «Միասնություն» կուսակցությունների դաշինքի ցուցակը, որի կազմում էր նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |