Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

Քննարկվել են ՀՀ և Ֆրանսիայի միջև տեխնոլոգիական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցեր

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 25-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Վրաստանում Ֆրանսիայի դեսպանության՝ Հայաստանի և Վրաստանի հարցերով տնտեսական ծառայության ղեկավար Հյուգո Դըբրուազի հետ։

Հանդիպման առանցքային նպատակը եղել է հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման հնարավորությունների քննարկումը՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև վերջերս Փարիզում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «Mistral AI» ընկերության միջև կնքված համաձայնագրի դրույթներին։ Այս համատեքստում շեշտվել է Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների ստեղծման, ԱԲ հիմքով բիզնես լուծումների խթանման և ֆրանսիական մասնավոր հատվածի հետ հաստատված կապերի ամրապնդման կարևորությունը։

Նման նախաձեռնությունները միտված են Հայաստանում ԱԲ ոլորտի զարգացմանը՝ օգտագործելով ֆրանսիական փորձը և հնարավոր ներդրումները։

Քննարկման շրջանակում ուշադրության կենտրոնում են եղել նաև ֆրանսիական ընկերությունների ներգրավման հնարավորությունները Հայաստանի տեխնոլոգիական էկոհամակարգում, համատեղ ինժեներական նախագծերի իրագործումը, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտում փոխգործակցության ձևաչափերը։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---