Բաքվի դատարանում «քննել են» Մանվել Գրիգորյանի հարցազրույցը![]() 26 սեպտեմբերի 2025 - 13:59 AMT PanARMENIAN.Net - Բաքվում շարունակվում է շինծու գործերով դատավարությունը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ։ Սեպտեմբերի 25–ի նիստում ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը խնդրել է դատարանից հնարավորություն տալ իրեն ծանոթանալու մի քանի նիստերի արձանագրություններին։ Դատավարությունը վարող դատավորը նշել է, որ թարգմանչի օգնությամբ համապատասխան պայմաններ կստեղծվեն, հայտնում է minval.az-ը։ Դրանից հետո դատարանը «քննել է» Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար, կյանքից հեռացած Մանվել Գրիգորյանի հարցազրույցը։ Դատարանում ներկայացվել են նաև լուսանկարներ։ Հաջորդ դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 26-ին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |