Հայաստանի պաշտպանության նախարարը կայցելի ՆԱՏՕ-ի կենտրոնակայան

PanARMENIAN.Net - Հունիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել` մասնակցելու ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայանալիք ՆԱՏՕ/ԵԱԳԽ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին: Նիստից հետո նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումները մի շարք գործընկեր պետությունների պաշտպանության նախարարների հետ:



Բրյուսելից ՀՀ պաշտպանության նախարարը կմեկնի Մոսկվա` ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցելու հունիսի 14-ին կայանալիք ՀԱՊԿ-ի անվտանգության խորհրդի նիստին:
 Ուշագրավ
---