Պյատիգորսկում առաջարկել են ստեղծել Ազգային մշակույթների ծառուղի

PanARMENIAN.Net - Պյատիգորսկում կայացել է «Տեղական ինքնակառավարման մարմինների եւ ազգային-մշակութային միավորումների փոխգործակցությունը» թեմայով քննարկում:



Քաղաքի Հանրային խորհրդի նախագահ Իգոր Կալինսկին ներկայացրեց քաղաքի ««Ազգային մշակույթների զարգացումն ու միջէթնիկական հարաբերությունների ամրապնդումը Պյատիգորսկ քաղաքում» նպատակային ծրագրի նախագիծը:



Փաստաթուղթը ներառում է միջէթնիկական հակասությունների իրադրությունների կանխման եւ ժամանակին լոկալիզացնելու միջոցների եւ միջոցառումների իրականացման համակարգը:



Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը, կլոր սեղանի մասնակիցներն առաջարկել են իրականացնել քաղաքում միջէթնիկական հարաբերությունները կայունացնելու մի շարք գաղափարներ: Օրինակ` ստեղծել Միջմշակութային փոխգործակցության կենտրոն, Ազգային մշակույթների ծառուղի, որը կխորհրդանշի ազգությունների միասնականությունը: Պյատիգորսկի վարչակազմի տվյալներով, բոլոր առաջարկությունները կուսումնասիրվեն եւ կլրացնեն մշակման փուլում գտնվող վերոհիշյալ ծրագրի նախագիծը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---