ԼՂՀ ԱԳՆ. Հանրապետությունը վարում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն 9 հունիսի 2009 - 17:30 AMT PanARMENIAN.Net - ԼՂՀ ԱԳՆ փոխնախարար Վարդան Բարսեղյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը:Հյուրերի խնդրանքով Վարդան Բարսեղյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին գերատեսչության ստեղծման պատմությունը եւ գործունեության ուղղությունները` կանգ առնելով նաեւ արտերկրում հանրապետության մշտական ներկայացուցիչների աշխատանքին: Վարդան Բարսեղյանը նշել է, որ վարելով ինքնուրույն արտաքին քաղաքականություն եւ ձգտելով հասնել միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպատակ է հետապնդում բարի դրացիական եւ բարեկաման հարաբերությւոններ հաստատել իր միջազգային գործընկերների, երկրների, կազմակերպությունների եւ մասնավոր անձնանց հետ: Իր հերթին բարոնուհի Քոքսը հայտնել է, որ ամեն այցի ժամանակ նա ձգտում է նոր մարդկանց բերել իր հետ` այդպիսով ընդարձակելով ԼՂՀ բարեկամների շրջանակը` այն հույսով, որ նրանք կդառնան Արցախի «դեսպանները» եւ կաջակցեն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը: Հանդիպման ավարտին հյուրերին հանձնվեցին ԼՂՀ ԱԳՆ կողմից պատրաստած «Ոճրագործություններ առանց պատժի» խտասկավառակներ, որոնք ներկայացնում են Արցախի ազգային ազատագրական շարժմանը ներկայիս փուլի տարիներին հայ խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ոճրագործությունները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |