ՀՖՖ․ «Յուվենտուսի» ակադեմիան կբացվի 2026–ին՝ Եվրոպայից կժամանի 20 մարզիչ

ՀՖՖ․ «Յուվենտուսի» ակադեմիան կբացվի 2026–ին՝ Եվրոպայից կժամանի 20 մարզիչ

PanARMENIAN.Net - Հայաստանում նախատեսվում է 2026 թվականին բացել «Յուվենտուսի» ֆուտբոլային ակադեմիա, հայտնում է ՀՖՖ–ն։

Նշվում է, որ Եվրոպայից կժամանի 20 մարզիչ, կլինեն անվճար և վճարովի խմբեր։

Ակադեմիան իր գործունեությունն իրականացնելու է ինչպես Ավանի տարածքում, այնպես էլ Կենտրոն համայնքում՝ «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ։

Անվճար ընդունելությունը կատարվելու է բացառապես իտալացի մասնագետների ընտրությամբ։ Տեղացի օգնական մարզիչները կատարելու են նաև թարգմանչի դեր, քանի որ 6-7 տարեկան երեխաները, հավանաբար, կդժվարանան անգլերենով շփվել մարզիչների հետ։

Պատասխանատուները հետևել են Ավանի ենթակառուցվածքների շինարարությանը։

2 հեկտար տարածքի վրա ընթանում են չորս ֆուտբոլային խաղադաշտերի կառուցման աշխատանքներ, որոնցից մեկը լինելու է փակ՝ նախատեսված փոքր տարիքի երեխաների համար։ Շենքի երկրորդ հարկում կգործի հյուրանոց-կացարան, որը նախատեսված է մարզիչների և մարզերից ժամանող երեխաների համար։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---