Լևոն Արոնյանը կիսել է միավորը Grand Chess Tour-ի մեկնարկային տուրում![]() 29 սեպտեմբերի 2025 - 16:46 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դրոշի տակ հանդես եկող գրոսմայստեր Լևոն Արոնյանը ոչ ոքի արդյունքով է ավարտել Բրազիլիայում ընթացող Grand chess tour-ի առաջին պարտիան: Grand Chess tour-ի եզրափակիչ մրցաշարի առաջին տուրում Լևոն Արոնյանը մրցել էԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Ֆաբիանո Կարուանայի հետ, հայտնում է Radar Armenia-ն։ Պարտիայի 37-րդ քայլին գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը: Grand chess tour-ի եզրափակիչ մրցաշարն անցկացվում է Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում: Ընդհանուր մրցանակային ֆոնդը գերազանցում է 1 միլիոն դոլարը։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |