Հոկտեմբերի 1-ից ՀՀ ներմուծված անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպումը կիրականացվի մեկ վայրում![]() 29 սեպտեմբերի 2025 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեում շարունակվում են մաքսային ոլորտի բարեփոխումները, որի շրջանակում, քաղաքացիների հարմարավետությունն ապահովելու նպատակով, բարելավվել է ֆիզիկական անձանց սպասարկման գործընթացը։ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ ՀՀ ներմուծված անձնական օգտագործման ապրանքների մաքսային ձևակերպման ամբողջ գործընթացը կիրականացվի մեկ վայրում, մասնավորապես, այն ժամանակավոր պահպանման պահեստի սպասարկման սրահում, որտեղ փաստացի գտնվում են տվյալ ապրանքները։ Նշվում է, որ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը, բեռնափոխադրող կազմակերպությունների միջոցով ֆիզիկական անձանց անվամբ ՀՀ ներմուծված անձնական օգտագործման ապրանքները ձևակերպելու համար, քաղաքացիները նախևառաջ պետք է այցելեն ապրանքների գտնվելու մաքսային պահեստ՝ ուղեկցող փաստաթղթերը բեռնափոխադրողից ստանալու համար, այնուհետև՝ քաղաք Երևան, Ծովակալ Իսակովի 10 հասցեում գտնվող մաքսային սպասարկման սրահ՝ մաքսային ձևակերպումն իրականացնելու համար։ Այս ամենից հետո քաղաքացիները կրկին պետք է այցելեն մաքսային պահեստ` ապրանքները փաստացի ստանալու համար, իսկ 2025 թվականի հոկտեմբերի 1-ից սկսած այլևս տարբեր վայրեր այցելելու անհրաժեշտություն չկա։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |