Կոպենհագենում Փաշինյանը հանդիպել է Ալիևի հետ![]() 2 հոկտեմբերի 2025 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոպենհագենում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Հանդիպումը տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակում։ «Կոպենհագենում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում հանդիպում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,–գրել է Փաշինյանը։ Այլ մանրամասներ հայտնի չեն։ Նաև լուսանկար է հրապարակվել։ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Դանիայի Թագավորություն: Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին Կոպենհագենում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |