Ֆազիլ Մուստաֆա. Ֆրանսիան ամեն քայլին ոտնահարում է Ադրբեջանի ազգային շահերը 9 հունիսի 2009 - 19:27 AMT PanARMENIAN.Net - «Մեծ արարում» ընդդիմական կուսակցությունից պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան, ելույթ ունենալով Միլլի Մեջլիսի այսօրվա նիստին, պաշտոնական Բաքվից պահանջել է հրաժարվել Ֆրանսիայից` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահից:Խոսելով պատճառների մասին` պատգամավորն ասել է, որ Ֆրանսիան ամեն քայլին ոտնահարում է Ադրբեջանի ազգային շահերը: Մեկնաբանելով Ֆրանսիայի Սենատի անդամ, ֆրանս-հայկական բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա Ռոշբլուանի այցը Լեռնային Ղարաբաղ` խորհրդարանի պատգամավորն ավելացրել է, որ Ադրբեջանի ԱԳՆ այդ հարցում արտահայտեց իր դիրքորոշումը: «Բայց դա շատ մեղմ կերպով արվեց»,- ընդգծել է Մուստաֆան: Նա գտնում է, որ պաշտոնական Բաքուն պետք է կտրուկ արտահայտվի եւ բարձրացնի Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից դուրս հանելու հարցը, հաղրոդում է «Նովոստի-Ազերբայջանը»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |