Հայ ծանրորդները սկսում են պայքարն աշխարհի առաջնությունում![]() 2 հոկտեմբերի 2025 - 18:05 AMT PanARMENIAN.Net - Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում հոկտեմբերի 2–ին մեկնարկում է ծանրամարտի աշխարհի մեծահասակների առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները Ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը՝ Հոկտեմբերի 3՝ ժամը` 21:30, 60 կգ` Գառնիկ Չոլակյան Հոկտեմբեր 5՝ Ժամը` 21:30, 71 կգ` Գոռ Սահակյան Հոկտեմբերի 7՝ Ժամը` 19:00, 88 կգ` Սուրեն Գրիգորյան Հոկտեմբերի 8՝ Ժամը` 19:00, 77 կգ` Աննա Ամրոյան (B խումբ) Հոկտեմբերի 10՝ Ժամը` 21:30. 110 կգ. Սիմոն Մարտիրոսյան, Գարիկ Կարապետյան Հոկտեմբերի 11՝ Ժամը` 18:00. +110 կգ, Վարազդատ Լալայան Հայաստանի տղամարդկանց թիմի գլխավոր մարզիչը Փաշիկ Ալավերդյանն է, իսկ մարզիչը` Հակոբ Փիլոսյանը: Կանանց հավաքականի գլխավոր մարզիչն Արտաշես Ներսիսյանն է, իսկ մարզիչը` Տարոն Թովմասյանը, հայտնում է ԿԳՄՍՆ–ն։ Աշխարհի առաջնությանն ավելի քան 400 մարզիկ–մարզուհի է հայտագրվել: Նրանց թվում են Օլիմպիական խաղերի, աշխարհի և մայրցամաքային առաջնությունների բազմաթիվ չեմպիոններ ու մրցանակակիրներ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |