«Արծվաբերդում» գրանցվել է 1915–ից անհետացած համարվող սնկի տեսակ

«Արծվաբերդում» գրանցվել է 1915–ից անհետացած համարվող սնկի տեսակ

PanARMENIAN.Net - 2025 թվականի սեպտեմբերին Հայհիդրոմետ ՊՈԱԿ-ի կենսաբազմազանության խմբի կողմից իրականացվող հերթական դաշտային աշխատանքների ընթացքում «Արծվաբերդ» անտառտնտեսության տարածքում գրանցվել է Battarrea phalloides սնկի տեսակը։

Այն ընդգրկված է ՀՀ կարմիր գրքում` որպես Անհետացած (EX - Extinct) տեսակ։ Մինչ այս հաշվառումը Հայաստանում հայտնաբերվել էր միայն 1915 թվականին Լոռու ֆլորիստական շրջանում՝ Ախթալայի շրջակայքում, սակայն նրա հերբարիումային նյութը չի պահպանվել։

Տեսակը նմուշառվել է հետագա հետազոտությունների համար:

Տարածքում առկա էր 5 առանձնյակ:

Ըստ հնէաբանական տվյալների՝ Battarrea phalloides սնկի տեսակը հանդիսանում է կավե դարաշրջանի ռելիկտ, որի վտանգման հիմնական պատճառը համապատասխան բիոտոպերի վերացումն է»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---