Վաշինգտոնը կներկայացնի իր գնահատականը Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին 9 հունիսի 2009 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ակտիվորեն հետեւում էր Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին, Վաշինգտոնի պաշտոնական գնահատականը կհրապարակվի ավելի ուշ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: «Մենք ողջունում ենք, որ Երեւանի Ավագանու խորհուրդը ընտրական դարձավ: Մենք նաեւ գիտենք, որ ընտրությունների ընթացքում խախտումներ են արձանագրվել, եւ երբ ժամանակը գա, ԱՄՆ կներկայացնի իր գնահատականը Երեւանի Ավագանու խորհրդի ընտրություններին»,- ընդգծել է ամերիկյան դիվանագետը:Խոսելով մարտի դեպքերի վերաբերյալ փաստերի հավաքման խմբի գործունեությունը դադարեցնելու` Հայաստանի նախագահի հրամանագրի մասին` Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ Հայաստանի մայրաքաղաքում մարտի 1-2-ին տեղի ունեցած դեպքերը եւ նման այլ իրադարձությունները պետք է անպայման ուսումնասիրվեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |