Գուրլենով․ ՀՀ–ում էլեկտրամոբիլների շուկան 4-5 անգամ ավելի արագ է աճում, քան ՌԴ–ում![]() 3 հոկտեմբերի 2025 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Sitronics Electro ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Գուրլենովը նշել է, որ Հայաստանում էլեկտրամոբիլների շուկան զարգանում է 4-5 անգամ ավելի արագ, քան Ռուսաստանում։ Նրա խոսքով՝ նման արագ աճի հիմնական պատճառներն են էլեկտրամեքենաների ներկրման գրեթե զրոյական մաքսատուրքը և դրանց համար տրամադրվող անվճար կայանման հնարավորությունը, հայտնում է ՌԲԿ–ն։ Նա հավելել է նաև, որ ՀՀ–ում կոմերցիոն փոխադրողներն արդեն անցել են էլեկտրական մոդելների, իսկ տաքսիում դրանց մասնաբաժինը կազմում է 50%։ Գուրլենովը նաև կանխատեսել է, որ առաջիկա 3-5 տարում ԱՊՀ երկրների շուկաներում էլեկտրամոբիլների երկնիշ աճ է արձանագրվելու։ «Մենք կտեսնենք 150 կՎտ-ից հզոր կայանների թվի արագ աճ, լիցքավորման հանգույցների կառուցում, ինչպես Չինաստանում, «Plug&Charge» (լիցքավորման տեխնոլոգիա) ծառայություններ և ռոումինգ (տարբեր օպերատորների լիցքավորման կայանների հասանելիություն)», - ասել է նա։ 2025–ի 9 ամսում է ՀՀ է ներկրվել մոտ 12,000 էլեկտրամոբիլ, այն դեպքում, երբ ամբողջ 2024 թվականի ընթացքում ներմուծվել էր մոտ 9 000։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |