Apple-ը ներկայացրել է սմարտֆոնի նոր մոդելը` iPhone 3G S 9 հունիսի 2009 - 20:29 AMT PanARMENIAN.Net - Apple ընկերությունը Մշակողների համաշխարհային համաժողովին (WWDC) ներկայացրել է իր սմարտֆոնի նոր մոդելը` iPhone 3G S: Այն ընկերության կողմից ներկայացվել է որպես Apple-ի ամենաարագ սամրտֆոն: Նորույթը նախկին մոդելներից երկու անգամ է կատարում խնդիրների մեծամասնությունը, իսկ ստանդարտ գործառույթներին ավելացվել է ձայնային հրահանգների ճանաչման գործառույթը, կողմնացույց, երեք մեգապիքսելանոց տեսախցիկ:Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել են Հայաստանում Apple-ի ներկայացուցչությունում, ընկերությունը սեփական արտադրության հեռախոսները միայն պաշտոնական դիստրիբյուտորների միջոցով` ի դեմս բջջային կապի ծառայություններ ներկայացնող ընկերությունների, իրացնելու քաղաքականություն է վարում: «ԱրմենԹել»-ի (ապրանքանիշը` Beeline, Ռուսաստանում Apple-ի արտադրանքի վաճառքով զբաղվող ընկերություն) մամլո ծառայությունում, որտեղ տեղեկատվության ճշտման համար դիմել էր PanARMENIAN.Net ի թղթակիցը, նշել են, որ «ԱրմենԹելի» կողմից անցկացվող քաղաքականությունն իր մեջ բջջային հեռախոսների ռիթեյլերական բիզնեսի մեջ մտնելու ծրագրեր չի ներառում: «Հայաստանում ընկերության ռազմավարությունն ընդգրկում է միայն կապի տրամադրման ծառայությունների լայն շրջանակ»,- հաղորդել են ընկերության մամլո ծառայությունում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |