Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման![]() 3 հոկտեմբերի 2025 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման։ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակել է դատավճիռը, հայտնում է Sputnik Արմենիան։ Սեպտեմբերի 24-ին դատարանը մեղադրական վերդիկտ կայացրեց Միքայել սրբազանի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով առաջադրած մեղադրանքով։ Իսկ սեպտեմբերի 29-ին՝ լրացուցիչ դատալսման ժամանակ, դատախազը միջնորդել էր սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով։ Դատավորն այնքան էր շտապում, որ հոդվածի սխալ համար է հրապարակել՝ ՀՀ ՔՕ 442 հոդվածի 2–րդ մասով, որով պատիժ է նախատեսվում «ձեռնարկատիրական գործունեությանը պաշտոնյայի ապօրինի մասնակցության համար», այնինչ՝ արքեպիսկոպոսը մեղադրվում էր 422 հոդվածով, այն է՝ «Իշխանությունը զավթելու հրապարակյին կոչեր»։ Այդ մասին հայտարարել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |