Եվրախորհրդարանի ընտրություններ. Թուրքիան ձե՞ռք բերեց, թե՞ կորցրեց 9 հունիսի 2009 - 20:32 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան դեռեւս գնահատում է արդյունքները, բայց արդեն հայտարարել է, որ հետ իչ կանգնի իր նպատակից` եվրոպական ընտանիք մտնելուց: «Մենք հաստատապես շարունակում ենք մեր աշխատանքը»,- հայտնել է թուրք դիվանագետը անհայտ մնալու պայմանով: «Պահպանողականները Եվրախորհրդարանի ընտրությունների ժամանակ որոշիչ հաղթանակ տարան սոցիալիստների հանդեպ` հիմնվելով մոտակա 5 տարիներին Եվրոպայի ուղղությունների մասին հարցի վրա: «Ես շատ ուրախ եմ, որ մենք հաղթեցինք ընտրություններում»,- հայտնել է Թուրքիայի հարցով Եվրախորհրդարանի զեկուցող Ռիա Պյմեն-Ռյույթենը: Նրա խոսքով, ընտրությունների արդյունքները չպետք է Թուրքիայի համար անհանգստության պատճառ լինեն: «Մենք դեռեւս շարունակում ենք մնալ Եվրոպական Խորհրդարանի ամենամեծ խումբը»,- նշել է նա:«Այն, որ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կորցրեց իր տեղերը Եվրոպական Խորհրդարանում, լավ չէ Թուրքիայի համար»,- հայտնել է կուսակցության ներկայացուցիչ Ժան Մարինուս Վիերսման: «Մենք Թուրքիային ամուր աջակցելու ենք ԵՄ մտնելու ճանապարհին: Մենք գիտենք, որ դա բարդ ճանապարհ ու երկար գործընթաց է, բայց մենք միշտ կապ ենք պահպանում թուրքական կառավարության եւ գլխավոր ընդդիմական կուսակցությունների հետ»,գրում է Hurriyet Daily News-ը: Եվրոպական աջակողմյան կուսակցությունն իր համար ապահովեց 267 տեղ, ինչը նրան խորհրդարանի ամենամեծ խումբը դարձրեց` 736 մասնակիցներով, եւ սոցիալիստներից առաջ անցավ 159 մանդատով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |