Հունվար-սեպտեմբերին բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են 7.4 մլրդ դրամով

Հունվար-սեպտեմբերին բյուջեի հարկային եկամուտներն ու տուրքերը գերակատարվել են 7.4 մլրդ դրամով

PanARMENIAN.Net - 2025 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում պետական բյուջեի հարկային եկամուտներն ու պետական տուրքերը 7.4 միլիարդ դրամով գերազանցել են նախապես սահմանված ցուցանիշը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետական բյուջե են մուտքագրվել 2 տրլն 13 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա հունվար-սեպտեմբերի համեմատ ավել են 13.9 տոկոսով կամ 245.6 միլիարդ դրամով։

Շնորհակալություն եմ հայտնում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող բոլոր քաղաքացիներին եւ այն պետական ծառայողներին, ում աշխատանքը նպաստում է պետական բյուջեի հարկային եկամուտների աճին»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---