Գագիկ Ծառուկյանը պարգեւատրել է ծանր ատլետիկայի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին 9 հունիսի 2009 - 21:02 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պարգեւատրել է ծանր ատլետիկայի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին:Այսպիսով, Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանը (69 կգ ք/կ) ստացել է խոստացված «Նիվա» մակնիշի ավտոմեքենան: Դրամական պարգեւատրումներ են ստացել Եվրոպայի փոխչեմպիոններ Նազիկ Ավդալյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը եւ աշխարհի պատանեկան առաջնության արծաթե մրցանակակիր Սմբատ Մարգարյանը, ինչպես նաեւ ծանրամարտիկների մարզիչները եւ բժիշկները: Երախտագիտության խոսքով հանդես է եկել Առաքելի հայրը եւ անձնական մարզիչ, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանը, նշելով, որ նման խրախուսումը խթան է հանդիսանում ավելի համառ աշխատանքի եւ նոր հաջողությունների հասնելու համար: Գագիկ Ծառուկյանը համոզվածություն է հայտնել, որ Առաքելը գնալու է հոր ճանապարհով եւ կարողանալու է նվաճել չեմպիոնի տիտղոսն աշխարհի երիտասարդական առաջնությունում, որը տեղի է ունենալու Բուխարեստում հունիսի 12-19-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |