Հայաստանի ԳԱԱ-ում տեղի է ունեցել «Ճգնաժամ. աղետ եւ հնարավորություն Ռուսաստանի համար» գրքի շնորհանդեսը 9 հունիսի 2009 - 21:06 AMT PanARMENIAN.Net - Օրերս Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում (ՀՀ ԳԱԱ) տեղի է ունեցել «Ճգնաժամ. աղետ եւ հնարավորություն Ռուսաստանի համար» գրքի շնորհանդեսը: Գրքի հեղինակը Ռուսաստանի Դաշնության Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աբել Աղանբեգյանն է:«Ճգնաժամ. աղետ եւ հնարավորություն Ռուսաստանի համար» գրքում ներկայացված են համաշխարհային ճգնաժամի հետեւանքները Ռուսաստանի համար եւ ներկայացված են հակաճգնաժամային ծրագրեր, ինչպես նաեւ տնտեսական կայունություն ապահովելու հնարավորություններ: «Հուսով եմ, որ սոցիալ-քաղաքական ճգնաժամի շնորհիվ մենք կվերագնահատենք տնտեսական գիտելիքների կարեւորությունը»,- ասել է գրքի հեղինակ Աբել Աղանբեգյանը: Գրքի շնորհանդեսի ժամանակ ներկա է եղել եւ ողջույնի խոսքով հանդես եկել ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |