ՆԳՆ–ն հերքել է Վրաստան-Թուրքիա սահմանին կեղծ հայկական անձնագրերի հայտնաբերման լուրը![]() 6 հոկտեմբերի 2025 - 10:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ՆԳՆ-ն հերքել է պնդումները, թե իբր Վրաստան-Թուրքիա սահմանին հայտնաբերվել են հայկական կեղծ փաստաթղթեր, որոնք պետք է օգտագործվեին ընտրությունների ընթացքում։ Վերջին օրերին տեղեկություն էր տարածվում, թե «Վրաստան-Թուրքիա սահմանային անցակետում մի քանի տասնյակ հազարի հասնող կեղծ անձնագրեր և փաստաթղթեր են հայտնաբերվել, որոնք պետք է օգտագործվեին ընտրություններում», հայտնում է Արմենպրեսը։ ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հերքել է տարածված տեղեկությունը․ «Մշտապես կապի մեջ ենք Վրաստանի իրավապահ գործընկերների հետ, որևէ նման դեպք չի արձանագրվել։ Լուրը բացահայտ ապատեղեկատվություն է և իրականության հետ որևէ աղերս չունի»։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |